Արտահանում
From Wikipedia, the free encyclopedia
Արտահանում՝ հասկացությունն առաջացել է լատին․՝ exporto բառից, որը բառացիորեն նշանակում է երկրի սահմանից դուրս հանել ապրանքներ և ծառայություններ։ Այդպիսի ծառայությունների և ապրանքների գնորդին ընդունված է անվանել «ներմուծող», իսկ արտաքին վաճառողին՝ «արտահանող»։ Ներկայումս ցանակացած ապրանքների և ծառայությունների ներմուծումը, որը իրականացվում է իրավական օրենքներով մի երկրից մյուսը, համարվում է առևտրային ոլորտում ամենատարածված գործունեության տեսակներից մեկը։ Ահա թե ինչու, արտահանման հետ միասին ներմուծումը կազմում է միջազգային տնտեսական հարաբերությունների հիմքը։