հայ բանասեր, հասարակական գործիչ, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Արտաշես Գաբրիելի Աբեղյան (հունվարի 1, 1878 կամ 1878[1], Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1955 կամ 1955[1], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։
Արտաշես Աբեղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1878 կամ 1878[1] |
Ծննդավայր | Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 13, 1955 կամ 1955[1] |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց, Ներսիսյան դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան, բանասեր, հասարակական գործիչ, ուսուցիչ, ակտիվիստ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց և Հովնանյան դպրոց |
Կուսակցություն | ՀՅԴ |
Մանուկ Աբեղյանի եղբորորդին։
Ավարտել է Շուշիի թեմական (1890 թ.), Թիֆլիսի Ներսիսյան (1895 թ.) դպրոցները, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899 թ.)։ Սովորել է Մարբուրգի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում (1899-1904 թթ.)։ 1919-1920 թթ.-ին՝ ՀՀ խորհրդարանի անդամ։ 1920 թվականին մեկնել է Գերմանիա։ 1922–1945 թվականներին՝ Բեռլինի և Մյունխենի համալսարանների պրոֆեսոր։ Գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից» Հայաստանի ազատագրումն էր Գերմանիայի օգնությամբ[2]։
Սովորել է ծննդավայրի, ապա Շուշիի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել է Գերմանիայում (Մարբուրգի, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում), ստացել փիլիսոփայական դոկտորի աստիճան։ 1905-1919 թվականներին ուսուցչություն է արել Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ինչպես եւ պետական գիմնազիաներում։ Աշխատակցել է ժամանակի մամուլին։ Գրել է պատմաբանասիրական աշխատություններ («Թլվատ Դավիթ» (1902 թ.), «Քննություն Աստվածաշնչի հին հայերենի թարգմանության» (1906 թ.) և այլն), ուսումնասիրություններ Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի մասին, կազմել դասագրքեր, բառարաններ։
1919-1920 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ քաղաքական վտարանդի։ Բնակություն է հաստատել Գերմանիայում, եղել Բեռլինի (1922-1945 թթ.) ապա՝ Մյունխենի համալսարանների արևելյան լեզուների ֆակուլտետների հայագիտական ամբիոնների հիմնադիր և պրոֆեսոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից, Հայաստանի քաղաքական ինքնավարության վերականգնումը[3][4]։
Լույս են տեսել «Թլուատ Դաւիթ» (Թիֆլիս, 1902), «Քննութիւն Աստուածաշնչի հին հայերէն թարգմանութեան» (1906), «Քերովբէ Պատկանեան Դորպատում» (Վիեննա, 1949), «Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ» (Բուենոս Այրես, 1954) «Արմենիա» տպարան) աշխատությունները։ Կազմել է բառարաններ («Ուղղագրական բառ֊գրքոյկ» (Թիֆլիս, 1909, վերահրտ. Թեհրան, 1962, 1999), «Ուղղագրական բառարան հայերէն լեզուի» (Շտուտգարդ, 1947), դասագրքեր («Աշխարհագրութեան դասագիրք», մաս 1-3, Թիֆլիս, 1909-1910), «Հայրենագիտութեան ուսուցում» (Թիֆլիս, 1910) ուղեցույց-ձեռնարկը, «Հայ միջնադարեան առակները» (Երևան, 1998) ժողովածուները։
Հրատարակվել է նաև Աբեղյանի կողմից խմբագրված «Հայկականութիւն-արիականութիւն» (2001 թ., թարգմ.՝ գերմաներենից) հոդվածների ժողովածուն;
Թարգմանել է Զոմբարտ Վեռների «Բանուորական հարց» (1906 թ., Թ., «Հերմես» տպարան) աշխատությունը, Իվանովի «Ընդհանուր աշխարհագրութեան դասագիրք»–ը (մաս 1, 2, 1907 թ., 1908 թ., Թ., Նվարդ Աղանյանցի տպարան), Գյոթեի «Թատերգութիւնները» (հրտ.՝ Երևան, 1995)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.