Արտավազդ Ավագյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արտավազդ Ավագյան.

Արտավազդ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արտավազդ Ավագյան
Ծնվել էհուլիսի 8 (21), 1907
Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 16, 1966(1966-11-16) (59 տարեկան)
Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն
 Ռուսական կայսրություն
և
 ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Բուսաբուծության համառուսաստանյան ինստիտուտ
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Արտավազդ Արշակի Ավագյան (հուլիսի 8 (21), 1907, Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1966(1966-11-16), Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ 1946 թվականից։

Կենսագրություն

Արտավազդ Ավագյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թվականին ընդունվում է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա և աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով գենետիկայի լաբորատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման, կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման կարևոր հարցերին։ 1939 թվականից մինչև իր կյանքի վերջ Արտավազդ Ավագյանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է ծննդավայրում։

Գործունեություն

Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։

Պարգևներ

Տես նաև

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արտավազդ Ավագյան
Listen to this article