հայ ջազ երաժիշտ, դիրիժոր, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Արտեմի Այվազյան (հունիսի 26 (հուլիսի 9), 1902[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 14, 1975[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Արտեմի Այվազյան | |
---|---|
Ի ծնե անուն | Հարություն Սերգեյի Այվազյան |
Ծնվել է | հունիսի 26 (հուլիսի 9), 1902[1][2] Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 14, 1975[3][2] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ[1] |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1][2], Հայաստանի էստրադային նվագախումբ[1][2] և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն[1][2] |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1923)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1932)[1] |
Պարգևներ | |
Artemi Ayvazyan Վիքիպահեստում |
Հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր։
Ծնվել է Բաքվում։ Երաժշտական տարրական կրթությունն ստացել է Բաքվի ուսումնարանում։ 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի, 1932 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները։ Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Երևանի կոնսերվատորիայում։ 1927-1930 թթ. եղել է Լենինականի երաժշտական ստուդիայի տնօրենը։ 1938 թ. կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (1938-1956 թթ.՝ գեղարվեստական ղեկավար), 1943-1945 թվականներին՝ ԵԵԿԹ գեղարվեստական ղեկավար[4]։
Հեղինակ է «Թափառնիկոս» (բեմ.՝ 1937 թվական), «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963 թվական) կոմիկ օպերաների, խորհրդահայ առաջին օպերետների՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ.՝ 1944 թվական), «Աշուղ Ղարիբ» (բեմ.՝ 1945 թվական), «Սեր աստղերի տակ» (բեմ.' 1969 թվական), սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի, կինոերաժշտության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.