Արտերիոսկլերոզ
From Wikipedia, the free encyclopedia
Արտերիոսկլերոզ, զարկերակների պատերի հաստացումը, ամրացումը և էլաստիկության կորուստն է[1]։ Այս պրոցեսը հանգեցնում է որոշ օրգանների և հյուսվածքների զարկերակների աստիճանական նեղացման, որը կարող է բերել կյանքին և առողջության վտանգ սպառնացող վիճակների որոնց նպաստում է աթերոսկլերոզը։ Աթերոսկլերոզը արտերիոսկլերոզի սպեցիֆիկ տարատեսակ է որը առաջանում է ճարպային մարմնիկների, խոլեստերոլի, և այլ նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ զարկերակների պատերի ինտիմայում և պատի հաստության մեջ[2]։ Դրան կարող են նպաստել ծխելը, վատ սննդակարգը, բազմաթիվ գենետիկական գործոններ։ Աթերոսկլերոզը հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների և ինսուլտների առաջացման գլխավոր պատճառը բազմաթիվ գենետիկական և միջավայրային նպաստող գործոնների հետ միասին։ Գենետիկ-համաճարակային հետազոտությունները բացահայտել են ՍԱՀ-ի առաջացմանը նպաստող գենետիկ և ոչ-գենետիկ գործոնների զարմանալիորեն երկար ցուցակ։ Սակայն այդ նույն հետազոտությունները հաստատում են որ ժառանգական նախատրամադրվածությունը առաջնային դեր է խաղում այդ հիվանդությունների առաջացման համար։
Արտերիոսկլերոզ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | ծերացում, Ժառանգականություն, գերճնշում, հիպերլիպիդեմիա, շաքարային դիաբետ, hyperuricemia?, tobacco smoking?, Ճարպակալում, Ստրես և տղամարդ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
Atherosclerosis Վիքիպահեստում |