Արտհաշաստրա
From Wikipedia, the free encyclopedia
«Արտհաշաստրա» կամ Արտխաշաստրա (սանսկրիտ՝ अर्थशास्त्र, Arthaśāstra IAST, բառացի՝ գիտություն գործնական կյանքի մասին, գիտություն օգուտի մասին), Հինդուիզմում մարդկային կյանքի գլխավոր նպատակներից մեկին՝ արտհային (սանսկրիտ՝ अर्थ, շահ, օգուտ) նվիրված առավել հայտնի սանսկրիտով գրված հին հնդկական քննախոսություն, պետական տնտեսական քաղաքականության և ռազմական ռազմավարության տրակտատ, հանրային կառավարման դրույթների ժողովածու։ Հեղինակը համարվում է Մաուրյաների պետության առաջին արքա՝ Չանդրագուպտայի (մ․թ․ա․ 321-297 թվականներ) գլխավոր խորհրդական, Թաքսիլայի ուսուցիչ Կաուտիլիեն (մ․թ․ա․ 4-րդ դար), որը հայտնի է նաև Չանակյա (մ․թ․ա․ 350–283 թվականներ), Վիշնու Գուպտա անուններով[2][3][4][5]։ Սակայն նա, հավանաբար, եղել է սոսկ «Արտհաշաստրայի» հիմնադիրը։ «Արտհաշաստրան» հետագայում, մինչև մ․ թ․ 2–3-րդ դարեր, վերամշակվել և լրացվել է[3][6]։ Հին Հնդկաստանի հասարակական հարաբերությունների, տնտեսության, քաղաքական հաստատությունների, հատուկ ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների ուսումնասիրության կարևորագույն աղբյուր է[7][8]։
Արտհաշաստրա սանսկր․ अर्थशास्त्र, Arthaśāstra IAST | |
---|---|
«Արտհաշաստրա» գրքի առաջին անգլերեն թարգմանությունը թարգմանիչ՝ Ռ․ Շամաշաստրա, 1915 թվական | |
Հեղինակ | Կաուտիլյա |
Անվանվել է | Կաուտիլիայի Արտհաշաստրա |
Տեսակ | մանուսկրիպտ |
Ժանր | տրակտատ, քննախոսություն |
Թեմա | պետությունը ղեկավարելու հմտությունների ուղեցույց |
Մասն է | «Քաղաքականության գիտություն»[1] |
Բնօրինակ լեզու | հինդի սանսկրիտ |
Լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | մ․թ․ա․ IV դարից մինչև մ․ թ․ II–III դարերը վերամշակվել և լրացվել է |
Նկարագրում է | Մաուրյաների թագավորության ժամանակաշրջանը |
Ներկայացված է | Հին հնդկական մատերիալիզմը, արտհան՝ նյութական շահը, որպես մարդկային կյանքի առաջնային նպատակ |
Էջեր | 614 |
Շարք | 15 մաս, 50 գլուխ, 180 թեմա |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | Պատրիկ Օլիվելե, Միացյալ Թագավորություն Օքսֆորդի համալսարանի մամուլ (2013) Ռ․ Շամասաստրա, Բանգալոր, Հնդկաստան Կառավարության մամուլ (1915) |
Թվային տարբերակ | ISBN 978-81-208-0042-7, ISBN 978-0199891825. |
Արտհաշաստրայում սանքհյան և յոգան հիշատակվում են որպես աշխարհի կրոնա-իդեալիստական բացատրությունը արտահայտող հիմնական փիլիսոփայական ուղղություններ։