cover image

Արցախի Հանրապետություն կամ Արցախ, ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն[4] Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում[5]։ Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի[6], Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության[7] կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում միացված է Հայաստանին։ Վերջինն ապահովում է Արցախի անվտանգությունը[8][9][10]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)
Quick facts: Արցախի Հանրապետություն Լեռնային Ղարաբաղի Հա...
Արցախի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Դրոշ

Զինանշան
Ազգային օրհներգ՝
«Ազատ ու անկախ Արցախ»
Արցախի Հանրապետության օրհներգ
Արցախի դիրքը
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ
ՄայրաքաղաքՍտեփանակերտ
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Հայերեն[1]
Կառավարում նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Արայիկ Հարությունյան
 -  Պետնախարար Արտակ Բեգլարյան
Անկախություն (ԽՍՀՄ-ից)
 -  Հռչկաված Սեպտեմբերի 2, 1991թ.[2] 
Բնակչություն
 -  2015 մարդահամարը 150,932[3] 
ՀՆԱ (ԳՀ) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $1.6 մլրդ․ (n/a)
 -  Մեկ շնչի հաշվով $2,581 (2011) 
Արժույթ Հայկական դրամ
Արցախյան դրամ (ոչ պաշտոնական) (AMD)
Ժամային գոտի AMT (ՀԿԺ+4)
 -  Ամռանը (DST) Չդիտարկված (ՀԿԺ+4)
Ազգային դոմեն .am, .հայ (փաստացի)
Հեռախոսային կոդ +374 97b
Close

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[11]։

19942020 թվականներին Արցախի վերահսկողության տակ էին գտնվում գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և նրանց շրջապատող շրջանները, որոնք հայտնի էին նաև «Արցախի անվտանգության գոտի» անվամբ։

Ներկայումս Արցախի վերահսկողության տակ է գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի մասը և պետությունը Հայաստանին կապող Լաչինի (Բերձորի) մարդասիրական միջանցքը, որը հսկվում է ռուս խաղաղապահների կողմից[12]։ Պետությունը ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանով։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։


Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս։ 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես Մելիքություններ (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար։ Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի։ Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։

2020 թվականի նոյեմբերի 9ին ենթարկվել է կապիտուլացիայի և կորցրել է տարածքի մեծ մասը՝ 75%ը։

Արցախը նախագահական հանրապետություն է[13]։ Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։

Oops something went wrong: