From Wikipedia, the free encyclopedia
ԼՂՀ բուսածածկույթն աչքի է ընկնում բուսահամակեցությունների բազմազանությամբ. աճում է ավելի քան 2000 բուսատեսակ։ Բուսումնական հիմնական տիպերի (կիսաանապատային, տափաստանային, անտառային, մարգագետնային, լ-մարգագետնային և այլն) աշխարհագրական տեղաբաշխումը վերընթաց գոտիական է։ Ցածրադիր վայրերում չոր տափաստանային լանդշաֆտին բնորոշ են կծմախոտային, օշինդրակծմախոտային, օշինդրային և օշինդրաաղախոտային համակեցությունները։ Անտառների տարածքը 533,2 հազար հա է. 43 %-ը բոխի է, 21 %-ը՝ հաճարենի, 20,7 %-ը՝ կաղնի, աճում են նաև լորենի, թխկի, հացենի։ Կան նաև բազմաթիվ վայրի պտղատու ծառատեսակներ ու թփուտներ (տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի, տխլենի, նռնենի, թզենի, զկեռենի, հոնենի, մոշենի և այլն)։ Ավելի բարձրադիր վայրերում մարգագետնաթփուտային և լեռնաչորադիմացկուն նոսրուտներ են։ Առավի լեռնաշղթայի բարձրադիր փոքրաթեք տեղամասերում և Ղարաբաղի լեռնաշղթայի գագաթնային և մերձգագաթնային մասերում լ-մարգագետնային լանդշաֆտ է։ Ջրաճահճային և քարացրոնային բուսականություն՝ որպես արտագոտիական բուսական համակեցություններ, կան բոլոր գոտիներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.