Արևածագ (գյուղ)
գյուղ Հայաստանի Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Արևածագ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Արևածագ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ԼոռուԼոռու մարզ|Լոռու | |
Համայնք | Ալավերդի համայնք | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 11-10-րդ դդ | |
Մակերես | 8.6 կմ² | |
ԲԾՄ | 1270 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 821[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արևածագցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +347(253) | |
Փոստային ինդեքս | 1715 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/482/ (հայ.) | |
| ||
Փակել
Տեղակայված է Լոռվա սարահարթի արևելյան հատվածում, Ձորագետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակում՝ սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1270 մ բարձրության վրա[3]։ Գյուղի տարածքը հիմնականում հարթ է։ Բարձր և ցածր կետերի տարբերությունը կազմում է մոտ 60 մ։ Ամենամոտ Ալավերդի քաղաքից գտնվում է 14 կմ հարավ, մարզկենտրոն Վանաձորից՝ 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Երևանից՝ մոտ 170 կմ։ Տները հիմնականում կղմինդրածածկ կամ թիթեղապատ են, մեծ մասը՝ նորակերտ։ Խմելու ջուրը վերցվում է Ագարակ-Ալավերդի ջրատարից։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, փոստ, նախակրթարան, մարզադաշտ։