From Wikipedia, the free encyclopedia
Արևածագ (անգլ.՝ Sunrise: A Song of Two Humans), 1927 թվական, դասական ժանրի գեղարվեստական համր ֆիլմ, նկարահանված՝ ԱՄՆ-ում Ֆրիդրիխ Վիլգելմ Մուրնաուի կողմից։ Առաջին կինոնկարը երաժշտական և աղմկաշատ ձևավորմամբ ըստ Մուվիտոն տեխնոլոգիայի։ Ֆիլմն առաջին անգամ կազմակերպված Օսկար մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մրցանակ «Երևելի բեմադրական արժանիքների համար»։
Արևածագ անգլ.՝ Sunrise | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, համր կինո և ռոմանտիկ ֆիլմ |
Հիմք | The Excursion to Tilsit? |
Թվական | սեպտեմբերի 23, 1927[1], 1927 և նոյեմբերի 4, 1927[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու[2] |
Պրոդյուսեր | Ուիլյամ Ֆոքս |
Սցենարի հեղինակ | Քառլ Մայեր և Հերման Զուդերման |
Դերակատարներ | Ջանեթ Գեյնոր, Մարգարեթ Լիվինգսթոն, Ջորջ Օ'Բրայան, Ջեյն Ուինթոն, Արթուր Հաուսման, Ջոզեֆ ՄակԴոնալդ Ֆարել, Ռոբերտ Փերիշ, Ջինո Կոռադո, Բարրի Նորթոն, Քլարենս Ուիլսոն, Էդի Բոլանդ, Սալլի Էյլերս, Հերման Բինգ և Գիբսոն Գոուլենդ |
Օպերատոր | Չարլզ Ռոշեր և Կարլ Ստրասս |
Երաժշտություն | Ուգո Ռիզենֆելդ |
Մոնտաժ | Հարոլդ Դ․ Շուսթեր |
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 91 րոպե |
Sunrise (film) Վիքիպահեստում |
Ֆիլմի սցենարը հիմնվում է 1917 թվականին հրատարակված Հերման Զուդերմանի «Ճանապարհորդություն Տիլզիտ» վեպի վրա։ Ֆիլմի սցենարը նաև հիշեցնում է ավելի շուտ հրատարակված Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգություն» վեպին[3]։
Սյուժեի հիմքում ընկած է դասական սիրային եռանկյունի։ Ենթավերնագրերում կերպարները ներկայացված են հետևյալ կերպ։ Տղամարդ, կին և կինը քաղաքից։
Տղամարդը սիրահարվում է քաղաքից մի կնոջ, ով համոզում է նրան իր կնոջ համար դժբախտ պատահար ստեղծել և տեղափոխվել իր մոտ՝ քաղաք։ Նրանք պայմանավորվում են, որ տղամարդն իբր կնոջը կտանի նավային զբոսանքի և կխորտակի վերջինիս։ Սակայն արդեն նավակի մեջ տղամարդը հասկանում է, որ չի կարող դա անել։ Կինը՝ կռահելով ամուսնու մտադրություն, վախեցած փախչում է, երբ նրանք մոտենում են քաղաքի նավակայանին։ Տղամարդն ընկնում է նրա հետևից՝ վերջինից ներողություն խնդրելու նպատակով։ Նրանք շրջում են ամբողջ քաղաքով և աստիճանաբար նրանց հաջողվում է վերամիավորել իրենց հարաբերությունները։ Նրանք միաժամանակ հայտնվում են եկեղեցում, որտեղ տեղի է ունենում հարսանեկան արարողութուն, որն էլ խորհրդանշական է դառնում վերջնական վերամիավորումով։
Նրանք վերադառնում են նավակի մոտ, բայց կես ճանապարհին փոթորիկ է բռնկվում։ Կինը հայտնվում է նավակից դուրս և ամուսինը նրան գործած եղեգ է փոխանցում, որը սկզբում նախատեսել էր հանցագործությունը թաքցնելու համար։ Քամին միմյանց հեռացնում է իրարից։ Լողալով մինչ ծովափը տղամարդը որոնումներ է կազմակերպում, բայց կնոջը չեն կարողանում գտնել։
Այդ ժամանակ հայտնվում է կինը քաղաքից, ով վստահ է, որ տղամարդը արել է իրենց պլանավորածը։ Տղամարդը զայրացած հարձակվում է նրա վրա և փորձում է շնչահեղձ անել ու հենց այդ պահին ափի մոտ հայտնաբերում են կնոջը և նա բաց թողնելով իր սիրուհուն՝ վազում է իր կնոջ մոտ։ Տղամարդը և նրա կինը գրկախառնվում են ծագող արևի ֆոնին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.