From Wikipedia, the free encyclopedia
«Արևային լույսը երկրորդ հարկում» (անգլ.՝ Second Story Sunlight), ամերիկացի նկարիչ և փորագրող, ամերիկյան ժանրային նկարչության ներկայացուցիչ, կենցաղային ժանրի վարպետ Էդվարդ Հոփերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1960 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 102,1 × 127,3 սմ։
Արևային լույսը երկրորդ հարկում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Հոփեր |
տարի | 1960 |
բարձրություն | 100 սանտիմետր |
լայնություն | 130 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան |
հավաքածու | Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան |
հիմնական թեմա | բնակելի տուն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Second Story Sunlight Վիքիպահեստում |
Այսօր «Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում[1] (Նյու Յորք, ԱՄՆ)։
«Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունում պատկերված է բնակելի տան երկորդ հարկի տեսարանը․ պատշգամբում պատկերված են տարբեր տարիքի երկու կանայք։ Տարեց կինը թերթ է կարդում, իսկ երիտասարդ կինը նստել է պատշգամբի բազրիքին։
Էդվարդ Հոփերն այս կտավի մասին արվեստաբան Քեթրին Կուին ասել է, որ այն իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է[2]։
Ըստ Հոփերի, նկարը փորձ է, որտեղ ինքը փորձարկել է նկարել արևային լույսն առանց դեղին գույնն օգտագործելու։ Հեղինակի կինը՝ Ժոզեֆինան է «Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունում կեցվածք ընդունել երկու կանանց նկարելու ժամանակ։
Նկարը հեղինակն ավարտել է 1960 թվականի սեպտեմբերի 15-ին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.