ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ռոյ Ֆրենք «Ար Ջեյ» Միթ III (անգլ.՝ Roy Frank “RJ” Mitte III, օգոստոսի 21, 1992[1], Ջեքսոն[2]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որն առավոլ հայտնի է «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում խաղացած Ուոլթեր Ուայթ կրտսերի դերով[3]։ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի իր դերի նման Միթը տառապում է մանկական ուղեղային կաթվածով[3][4]։ Մանկական ուղեղային կաթվածի պատճառով ազդանշանները դանդաղ են հասնում ուղեղին, քանի որ ի ծնե նրա ուղեղը վնասված է թթվածնային անբավարարության պատճառով։ Արդյունքում նրա հենաշարժական ապարատը և մկանները վերահսկելու ունակությունը խանգարվել են։ Օրինակ, ձեռքը անվերահսկելիորեն ցնցվում է[5]։
Ար Ջեյ Միթ անգլ.՝ Roy Frank Mitte | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1992[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոն[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոյ Ֆրենք Միթը ծնվել է 1992 թվականին Լուիզիանա նահանգի Լաֆայեթ քաղաքում, իսկ 2006 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նրա կրտսեր քույրը՝ Լասիան Քարիերը, ֆիլմում ստացել է դեր խաղալու առաջարկ[6][7][8]։ Մի քանի ոչ մեծ էպիզոդիկ դերեր (այդ թվում՝ «Հանա Մոնտանա» դիսնեյան սերիալում ունեցած դերը) ստանալուց հետո նա հտաքրքրվել է կինոյով և որոշել է դերսանական վարպետության դասեր վերցնել։ Շուտով նրան առաջարկել են նկարահանվել AMC-ի «Ամբողջ ծանրությամբ» սերիալի Ուոլթեր Ուայթ կրտսերի դերում, որը նույնպես ունի ուղեղային կաթված[9]։
Չնայած նրան, որ նա պետք է սովորեր օգտագործել հենակներ և արտաբերել անհոդաբաշխ տեքստ սերիալի դերի համար։ Իրականում նա ամեն օր զբաղվում է ֆիզիկական և աշխատանքային թերապիայով, որպեսզի հաղթահարի ուղեղային կաթվածի հետևանքները։ 2011 թվականին նա խաղացել է «Դրոշմ» կարճամետրաժ սարսափ ֆիլմում[10]։ Նույն թվականին նա ելույթ է ունեցել որպես «Անհետացում։ Թարա Կալիկոյի պատմությունը» վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսեր։ Ֆիլմը կապված է ամերիկուհի Թարա Կալիկոյի անհետացման հետ, որը 1988 թվականին անհետ կորել է Նյու Մեքսիկոյում[11]։
Միթը «Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց արվեստի և ԶԼՄ-ների մեջ ներգրավող» ընկերության անդամ է(անգլ.՝ Inclusion in the Arts and Media of People With Disabilities (I AM PWD), որտեղ աշխատանքի են տեղավորում հաշմանդամություն ունեցող մարդկանց[12]։
2013 թվականին Միթը նկարահանվել է «Մոռացված իրերի տուն» թրիլլերում։ Նույն թվականին Միթը հայտնվել է Hollywood Undead ամերիկյան ռեփ ռոք խմբի «Dead bite», Steel Panther գլեմ մետալ խմբի «Party Like Tomorrow Is The End Of The World» և Nothing But Thieves խմբի «If I Get High» երգի տեսահոլովակներում[13]։
«Ամբողջ ծանրությամբ» սերիալում աշխատելուց հետո Միթը սկսել է աշխատել ուրիշ նախագծերում։ 2013 թվականի նոյեմբերին մասնակցել է «Դաշտային ծաղիկներ» ֆիլմի (Ար Ջեյը համարվում է նախագծի պրոդյուսերներից մեկը) նկարահանումներին, որի գլխավոր դերը խաղացել է Ֆրենսիս Ֆիշերը։ Միթի քույրը նույնպես նկարահանվել է այս ֆիլմում։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2007 | Հանա Մոնտանա | Hannah Montana | Ջոք | «Schooly Bully» էպիզոդ, տիտրերում նշված չէ |
2011 | Դրոշմ | Stump | Կարճամետրաժ ֆիլմ | |
2008-2013 | Ամբողջ ծանրությամբ | Breaking Bad | Уолтер «Флинн» Уайт-младший | 47 էպիզոդ
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2014) |
2013 | Վեգաս | Vegas | Ռաս Օսթեր | «Paiutes» էպիզոդ |
2013 | Մոռացված իրերի տուն | House Of Last Things | Թիմ | |
2014 | Նրանց շփոթել են ծննդատանը | Switched at Birth | Քեմբել | 9 էպիզոդ |
2015 | Դիքսիլենդ | Dixieland | Սի Ջեյ | |
2016 | Պահանջվում է վարորդ | Who’s Driving Doug | Դագ | |
2016 | Ռոբոտ ճուտ | Robot Chicken | Ուոլթեր Ուայթ կրտսեր (ձայն) | «Food» էպիզոդ |
2017 | Կարծիք | The Recall | Բրենդան | |
2017 | Հայտնիների կղզի Բեար Գրիլսի հետ | Celebrity Island with Bear Grylls | շոուի մասնակից | 2-րդ եթերաշրջան (2 էպիզոդ) |
2017 | Հնարավորություն | Chance | ժողովի մասնակից | «he Collected Works of William Shakespeare» էպիզոդ |
2018 | Կարմիր գետ | River Runs Red | սպա Թոմաս | |
2019 | Հիմա՝ ապոկալիպսիս | Now Apocalypse | Լեյֆ | Կրկնվող դեր |
Տարի | Կատարող | Երգի անվանում | Դեր |
---|---|---|---|
2013 | Hollywood Undead | «Dead Bite» | երեխա |
2013 | Steel Panther | «Party Like Tomorrow is the End of the World» | |
2016 | Nothing But Thieves | «If I Get High» | |
2016 | 3 Doors Down | «In the Dark» |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ/Սերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ | Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար | Ամբողջ ծանրությամբ | Առաջադրված |
2012 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ | Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար | Ամբողջ ծանրությամբ | Առաջադրված |
2012 | «Երիտասարդ դերասան» մրցանակ | Սերիալում պարբերաբար հայտնվող լավագույն երիտասարդ դերասան (17-21 տարեկան) | Ամբողջ ծանրությամբ | Առաջադրված |
2013 | «Media Access» մրցանակ | Հարոլդ Ռասելի անվան մրցանակ | Ամբողջ ծանրությամբ | Հաղթանակ |
2013 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ | Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար | Ամբողջ ծանրությամբ | Հաղթանակ[17] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.