Ացտեկներ
From Wikipedia, the free encyclopedia
Ացտեկներ, մեզոամերիկյան հնդկացի ժողովուրդ, որը ծաղկում է ապրել կենտրոնական Մեքսիկայում 1300-1521 թվականներին։ Ացտեկները իրենց մեջ ներառում էին կենտրոնական Մեքսիկայի տարբեր էթնիկ խմբեր, մասնավորապես այն ցեղերը, որոնք խոսում էին նահուատլ լեզվով և գերակշռում էին Մեզոամերիկայի տարածքի մեծ մասի վրա 14-16-րդ դարերում։ Ացտեկների մշակույթը ձևավորվել է քաղաք-պետություններում (ալտեպետլ), որոնցից մի մասը միավորվել և կազմել են դաշինքներ, համադաշնությունների կամ կայսրություններ։ Ացտեկների կայսրությունը երեք քաղաք-պետությունից կազմված համադաշնություն էր՝ հաստատված 1427 թվականին։ Այդ քաղաք-պետություններն էին Տենոչտիտլանը, որը մեշիկա ժողովրդի քաղաքն էր, Տեսկոկոն և Տլակոպանը։ Չնայած «ացտեկներ» տերմինը հաճախ գործածվում է միայն Տենոչտիտլանի մեշիկաների համար, այն նաև օգտագործվում է կենտրոնական Մեքսիկայի նահուական պետական կազմավորումների և ժողովուրդներին անվանելու համար՝ թե՛ նախնադարյան ժամանակաշրջանում[1], թե՛ իսպանական տիրապետության շրջանում (1521–1821)[2]: Ացտեկ բառի սահմանումը երկար ժամանակ եղել է գիտական վեճերի առարկա սկսած 19-րդ դարի սկզբին, երբ գերմանացի գիտնական Ալեքսանդր Հումբոդլտը հաստատեց դրա ընդհանուր օգտագործումը[3]։
Ուշադրություն։ Այս էջը կամ բաժինը այլ լեզվով հոդվածի վատ թարգմանություն է։ Դուք կարող եք բարելավել թարգմանությունը։ Օրիգինալ տեքստը կարող եք գտնել ձախ կողմի «այլ լեզուներով» ենթաբաժնում։ |
14-16-րդ դարերում կենտրոնական Մեքսիկայի էթնիկ խմբերը ունեին ընդհանուր հիմնական մշակութային առանձնահատկություններ[4]։ Կենտրոնական Մեքսիկայի մշակույթը հիմնված էր եգիպտացորենի մշակման վրա։ Հասարակությունը բաժանված էր ազնվականության (պիպլիտին) և հասարակ ժողովրդի (մաքեուհալտին) միջև։ Դիցարանի գլխավոր աստվածություններն էին Տեզկատկիպոկան, Տլալոկը և Կուետզալկոատլը։ Ացտեկների օրացուցային համակարգն ուներ 365-օրյա քաղաքացիական ցիկլ, որը կոչվում էր «շիուհպոուալլի», և 260-օրյա ծիսական ցիկլ, որը կոչվում էր «տոնալպոհուալլի»։ Տենոչտիտլանի մեշիկաներին հատուկ էին Հուիտզիլոպոչիտլի աստվածի պաշտամունքը, զույգ բուրգերի համալիրները, և խեցեգործության ոճերի մի խումբ[5]։
13-րդ դարից սկսած Մեքսիկայի հովտում կար խիտ բնակչության և գոյացել էին ծաղկող քաղաք-պետություններ։ Այն ժամանակ մեշիկաները, որոնք եկվորներ էին Մեքսիկայի հովտում, հիմնադրել են Տենոչտիտլան քաղաքը Տեսկոկո լճի երեք կղզյակների վրա։ Տենոչտիտլան քաղաք-պետությունը հետագայում դարձել է ացտեկների եռյակ դաշինքի՝ Ացտեկների կայսրության գլխավոր ուժը։ Կայսրությունը ընդարձակվեց Մեքսիկայի հովտից դուրս, նվաճելով այլ քաղաք-պետություններ։ Կայսրությունը հիմնադրվել է 1427 թվականին՝ որպես դաշինք Տենոչիտիտլան, Տեսկոկո, Տլակոպանը քաղաք-պետությունների միջև։ Դաշնակիցները հաղթել են Ազապոցալկո պետությունը, որը նախկինում գերիշխում էր Մեքսիկայի հովտում։ Հետագայում Տեսկոկո և Տլակոպան քաղաքները վերածվել են կրտսեր դաշնակիցների, իսկ Տենոչիտիտլան դարձել է դաշինքի գլխավոր ուժը։ Կայսրությունը ընդլայնել է իր տարածքները առևտրի և ռազմական նվաճումների միջոցով։ Այն կառավարել է նվաճված տարածքները անուղղակիորեն՝ դրածո իշխողների, ամուսնությունների և կայսերական գաղափարախոսության միջոցով[6]։ Նվաճված քաղաք-պետությունները հարկ էին վճարում Ացտեկական կայսրության կառավարչին՝ Հուեյ Տլատոանիին։ Ացտեկները սահմանափակում էին ենթակա քաղաք-պետությունների շփումը արտաքին աշխարհի հետ և ապահովում վերջիններիս կախվածությունը կենտրոնից թանկագին ապրանքների ձեռքբերման համար[7]։ Կայսրության ազդեցությունը հասնում էր հարավ մինչև Գվատեմալա և Չիապաս և տարածվում էր Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։
Կայսրությունը հասել է իր գագաթնակետին 1519 թվականին, հենց Էռնան Կորտեսի գլխավորած իսպանացի կոնկիստադորների ժամանումից առաջ։ Կորտես դաշնակցեց մեշիկաների թշնամի քաղաք-պետությունների հետ, մասնավորապես Տլասկալտեկայի և Տենոչտիտլանի նախկին դաշնակից Տեսկոկոյի հետ։ 1521 թվականի օգшստոսի 13-ին Տենոչտիտլանի անկումից հետո և Կուատհեմոք կայսեր գերեվարումից հետո իսպանացիները հիմնադրել են Մեխիկո քաղաքը Տենոչտիտլանի ավերակների վրա։ Այդտեղից նրանք անցել են Մեզոամերիկյան ժողովուրդների՝ Իսպանական կայսրությանը ենթարկելու գործընթացին։ 1521 թվականից իսպանացիները պահպանել են տեղական քաղաք-պետությունները և դրանց ազնվականության միջոցով տիրապետել են բնիկ ազգաբնակչությանը։ Տեղացի ազնվականները հռչակել են իրենց հավատարմության իսպանական թագավորին և, գոնե արտաքնապես, ընդունել քրիստոնեությունը, ինչի դիմաց պաշտոնապես ճանաչվել են իբրև ազնվականների։ Բնիկ ազնվականները նպաստել են իսպանական տիրապետության հաստատմանը, միջնորդ հանդիսանալով իսպանական նվաճողների և բնիկ ազգաբնակչության միջև, մասնավորապես հարկահանության և աշխատանքի մոբիլիզացման գործում[8]։
Ացտեկների մշակույթի և պատմության վերաբերյալ տեղեկություններ քաղվել են բնիկ և իսպանական աղբյուրներից (օրինակ՝ նվաճման մասնակիցներ Կորտեսի և Բեռնալ Դիասի գրվածքներից), ինչպես նաև հնագիտական պեղումներից։ Առավելապես կարևոր աղբյուրներ են ացտեկական մշակույթի և պատմության այն նկարագրություններ, որոնք 16-17-րդ դարերում գրել են իսպանացի հոգևորականներ և գրագետ ացտեկներ իսպաներեն և նահուատլ լեզուներու, ինչպես նկարազարդված երկլեզու Ֆլորենտական կոդեքսը, որը կազմել է Ֆրանցիսկյան միաբանության ֆրաիլես Բեռնառդինիո դե Սահագունը ացտեկ տեղեկատուների տեղեկությունների հիման վրա։ Իսպանացիների տիրապետության շրջանի ացտեկական կյանքի մասին տեղեկությունների պահպանման համար առանձապես կարևոր էր նահուատլ լեզվով գրողների պատրաստումը, հիմնականում իսպանական գաղութային իշխանության տակ տեղական նպատակների համար։