Աքեմենյան պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Աքեմենյան պետություն (հին պարսկերեն՝ Խշաչա, կայսրություն) (մ.թ.ա. 553 - 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելով Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Պերսեպոլիս, Էքբատան, Շոշ | |||
Մակերես | 8․000․000 կմ2 | |||
Բնակչություն | 5.000.000 | |||
Լեզու | հին պարսկերեն, արամեերեն, բաբելոներեն | |||
Կրոն | Հեթանոսություն, Զրադաշտականություն | |||
Արժույթ | դարիկ, սիգլոս | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Աքեմենյաններ | |||
Պետության գլուխ | շահ | |||
Պատմություն | ||||
- Դարեհ I Մեծի օրոք տեղի ունեցավ նվաճված ժողովուրդների ապստամբություն | մ.թ.ա. 522 թ. |