Աֆղանստանի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Աֆղանստանի ազգային թանգարան (պարս.՝ موزیم ملی افغانستان, Mūzīyam-e mellī-ye Afghānestān, փուշթու՝ د افغانستان ملی موزیم, Də Afghānistān Millī Mūzīyəm), հայտնի է նաև որպես Քաբուլի թանգարան, երկհարկանի կառույց՝ Քաբուլի կենտրոնից 9 կմ հարավ-արևմուտք։ Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ թանգարանի տարածքն ընդլայնվել է, այցելուների հանգստի և զբոսանքի համար ստեղծվել է մեծամասշտաբ հարակից այգի[1][2]։ Թանգարանը համարվել է աշխարհի լավագույն թանգարաններից մեկը[3][4]։
Աֆղանստանի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Աֆղանստան |
Տեղագրություն | Քաբուլ |
Վայր | Քաբուլ |
Հասցե | Darulaman Road |
Հիմնադրվել է | 1922 |
Կայք | afghan-web.com/kabul-museum/ |
Թանգարանն ունեցել է Կենտրոնական Ասիայի կարևորագույն հավաքածուներից մեկը[5]՝ մի քանի հազարամյակների թվագրվող շուրջ 100000 նմուշներով։ 1992 թվականին՝ քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո, թանգարանը բազմիցս կողոպտվել է, արդյունքում ցուցադրվող 100000 նմուշների 70 %-ը կորել է[6]։ 2007 թվականից մի շարք միջազգային կազմակերպություններ օգնել են վերականգնելու ավելի քան 8000 ցուցանմուշներ, որոնցից վերջինը կրաքարե քանդակ էր Գերմանիայից[7]։ 2012 թվականին Միացյալ Թագավորությունը վերադարձրել է շուրջ 843 ցուցանմուշ, այդ թվում՝ 1-ին դարի Բահրամի հայտնի փղոսկրե ֆիգուրներ[8]։