Աֆորիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Աֆորիզմ (հունարեն՝ αφορισμός), սեղմ, լակոնիկ ոճով արտահայտված ավարտուն, ինքնատիպ և խոր միտք։ Աֆորիզմեր հանդիպում են թե՛ ժողովրդական բանահյուսությունում և թե՛ գեղարվեստական գրականության մեջ։
Իմաստալից խոսքի նմուշներ են հայ ժողովրդական հետևյալ ասացվածքները.
- Ահը վեր է, քան մահը։
- Օրենքը հարստի համար է գրված, պատիժը՝ աղքատի։
- Հին դարմանը քամուն չեն տա։
Օրինակներ գեղարվեստական գրականությունից
- Մահ իմացյալ անմահություն է։ (Եղիշե)
- Ամենայն տեղ մահը մի է... (Միքայել Նալբանդյան)[1]