From Wikipedia, the free encyclopedia
Կրիշտոֆովիչ Աֆրիկան Նիկոլայի (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1885[1] կամ 1885[2], Կրիշտոպովկա, Բլիզնյուկովի շրջան, Խարկովի մարզ - նոյեմբերի 8, 1953[3] կամ 1953[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային հնէաբուսաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953), Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։
Աֆրիկան Կրիշտոֆովիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1885[1] կամ 1885[2] Կրիշտոպովկա, Բլիզնյուկովի շրջան, Խարկովի մարզ |
Մահացել է | նոյեմբերի 8, 1953[3] կամ 1953[2] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հնէաբան և բուսաբան |
Հաստատություն(ներ) | Հեռավորարևելյան դաշնային համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Օդեսայի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Krysht. |
1908 թվականին ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանը։ 1914 թվականից աշխատել է Երկրաբանական կոմիտեում, 1917—1924 թվականներին՝ Վլադիվոստոկում, 1924 թվականից՝ Կենտրոնական երկրաբանահետախուզական ԳՀԻ-ում, իսկ հետագայում՝ ԽՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստիտուտում։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի մի շարք բուհերում։ Կրիշտոֆովիչը խորհրդային հնէաբուսաբանների դպրոցի հիմնադիրներից է։ Կարևոր աշխատությունները նվիրված են ԽՍՀՄ-ի և Արևելյան Ասիայի մեզոզոյի ու երրորդականի ֆլորային, այդ հասակի կոնտինենտալ նստվածքների շերտագրությանը և այլն։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1946)։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.