Աֆրիկյան պլատֆորմ
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկյան պլատֆորմ, Աֆրիկա-արաբական, մինչքեմբրյան պլատֆորմ, ընդգրկում է Աֆրիկա մայրցամաքը (առանց Ատլասի և Կապի լեռների), Արաբական թերակղզին (առանց Օմանի լեռների) և Մադագասկար կղզին։ Հիմքը կազմված է մետամորֆացած ինտենսիվ ծալքավորված ապարներից, որոնք մեծ մասամբ ծածկված են պալեոզոյան, մեզոզոյան ու կայնոզոյան նստվածքների համարյա հորիզոնական շերտերով։ Շատ երկրաբաններ Աֆրիկյան պլատֆորմ դիտում են ենթադրյալ Գոնդվանա մայրցամաքի մի մասը։ Աֆրիկյան պլատֆորմը զբաղեցրել է գրեթե ողջ Աֆրիկայի տարածքը, բացառությամբ՝ հարավային և հյուսիսարևմտյան մասերից։ Ձևավորվել է կոնգոլեզյան, կենտրոնա-աֆրիկյան և արևմտա-աֆրիկյան պլատֆորմաների միավորման արդյունքում։