ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)
From Wikipedia, the free encyclopedia
ՊՖԱ ԲԿՄԱ (Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ԲԿՄԱ), ռուսական Մոսկովյան ֆուտբոլային ակումբ, անցյալում համարվել է Բանակային կենտրոնական սպորտային ակումբի մաս։ Համարվում է ռուսական ֆուտբոլի պատմության մեջ ամենասարսափելի և ամենատիտղոսավոր ակումբներից մեկը[1]։ Ակումբը հիմնադրվել է 1911 թվականին։ Եղել է ԽՍՀՄ-ի յոթնապատիկ չեմպիոն[2], հինգ անգամ նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը[2], հինգ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն[2], յոթ անգամ հաղթել է Ռուսաստանի գավաթը[3] և վեց անգամ էլ հաղթել է Ռուսաստանի սուպերգավաթը։ Եղել է առաջին ռուսական ակումբը, որին հաջողվել է հաղթել եվրոպական ակումբային առաջնությունում (ՈՒԵՖԱ Գավաթ 2004-05)[2]: 2013 թվականին առաջին է հաղթում երկրի առաջնությունը, խաղալով «աշուն-գարուն» համակարգով (սեզոն 2012/2013)[3]: 2014 թվականին ակումբը հինգերորդ անգամ է հաղթում առաջնությունը, և այդպիսի ցուցանիշով, ԲԿՄԱ-ն դարձավ առաջին ռուսական ակումբը, ում հաջողվեց նվաճել պաշտոնական բոլոր մրցանակները[4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲԿՄԱ (այլ կիրառումներ)
ՊՖԱ ԲԿՄԱ | ||||
Ամբողջական անուն | ԲԸ «Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակբումբ ԲԿՄԱ» | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | կապտակարմիրներ, ձիեր, բանակայիններ | |||
Գույներ | կարմիր, կապույտ | |||
Հիմնադրում | օգոստոսի 27, 1911 | |||
Երկիր | Ռուսաստան | |||
Քաղաք | Մոսկվա | |||
Մարզադաշտ | ԲԿՄԱ Արենա | |||
Տարողունակություն | 30 457 | |||
Տեր | ՎԷԲ․ՌՖ | |||
Նախագահ | Եվգենի Գիներ | |||
Մարզիչ | Վլադիմիր Ֆեդոտով | |||
Ավագ | Իգոր Ակինֆեև | |||
Կայք | ||||
Լիգա | ՌՊԼ | |||
Մրցաշրջան 2022-23 | 2 | |||
|