ԲՐԻԿՍ
From Wikipedia, the free encyclopedia
ԲՐԻԿՍ (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։
ԲՐԻԿՍ | |
---|---|
Տեսակ | կոալիցիա և աշխարհաքաղաքական խումբ |
Հիմնադրված | հունիսի 16, 2009 |
Անվանված է | ԲՐԻԿ, Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ |
BRICS հապավումն առաջին անգամ 2001 թվականին առաջարկել է բիզնես վերլուծաբան Ջիմ Օ՚Նիլը։ 2011 թվականի փետրվարի 18-ին ՀԱՀ-ի միանալուց հետո Հնդկաստանի ֆինանսների նախարարի հայտարարությամբ խումբը սկսեց կրել BRICS անվանումը[1]։
Խմբի անվանումը ոչ միայն ապահովում է հնչեղություն, այլ նաև անգլերենում BRICS բառի տառադարձությունը շատ նման է անգլերեն bricks բառին, որը նշանակում է «աղյուս»։ Այսպիսով տերմինն օգտագործվում է որպես երկրների մի խումբ, որոնց զարգացումը մեծապես կապահովի համաշխարհային տնտեսության աճը։
Փորձագետները չէին սպասում ԲՐԻԿՍ խմբի երկրների միջև տնտեսական համագործակցություն։ Մանավանդ չէին ենթադրում, որ ԲՐԻԿՍ-ի երկրները կձևավորեն մի տնտեսական բլոկ կամ պաշտոնական առևտրային ասոցիացիա, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը։ Սակայն ժամանակի ընթացքում երևաց, որ ԲՐԻԿՍ խմբի չորս երկրները փորձում են ստեղծել մի քաղաքական ակումբ կամ խորհուրդ, և այդ կերպ իրենց զարգացող տնտեսական հզորությունը վերափոխել աշխարհաքաղաքական ազդեցության։ Այդ քայլերից էր 2008 թվականին Եկատերինբուրգում ԲՐԻԿՍ խմբի երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը, ինչպես նաև նույն երկրների առաջնորդների հանդիպումը 2009 թվականին։
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։
- Բրազիլիան հարուստ է գյուղատնտեսական արտադրությամբ,
- Ռուսաստանը՝ հանքային ռեսուրսներով,
- Հնդկաստանը՝ էժան մտավոր ռեսուրսներով,
- Չինաստանը՝ հզոր արդյունաբերական բազայով,
- ՀԱՀ-ը՝ բնական ռեսուրսներով։