Բաբիտ
From Wikipedia, the free encyclopedia
Բաբիտ, անագի կամ կապարի հակաշփական համաձուլվածք։ Հիմնականում օգտագործվում է առանցքակալների պատրաստման համար։ Բաբիտի որոշ տեսակներ պարունակում են ծարիր, պղինձ, նիկել, կալցիում, նատրիում և այլն։ Ստացել է Իսաակ Բաբիտը (ԱՄՆ) 1839 թվականին։ Բաբիտի բարձր հակաշփական հատկությունները պայմանավորված են նրա հատուկ անհամասեռ կառուցվածքով, իսկ վերջինս էլ՝ համաձուլվածքի փափուկ հիմքում կարծր մասնիկների առկայությամբ։ Աչքի է ընկնում հալման ցածր ջերմաստիճանով (300—440 °C), լավ մշակելիությամբ։ Անագային բաբիտը կապարայինի համեմատությամբ ունի ավելի բարձր կոռոզիակայունություն, ջերմահաղորդականություն, ինչպես նաև գծային ընդարձակման ավելի փոքր գործակից։