քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Բաբկեն Աշոտի Աստվածատրյան (հունիս 1905[1], Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 27, 1960[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական աշխատող։
Բաբկեն Աստվածատրյան | |
---|---|
Ծնվել է | հունիս 1905[1] |
Ծննդավայր | Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1960[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բժիշկ |
Զբաղեցրած պաշտոններ | առողջապահության նախարար և Երևանի քաղաքապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1905 թվականին, Քանաքեռ գյուղում (այժմ՝ Երևան քաղաքի շրջագծի մեջ)։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա աշխատել որպես բժիշկ։ 1937 թվականին նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ։ Հետագայում աշխատել է որպես ՀԽՍՀ ժողկոմխորհի, ապա Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1940-1943, 1948-1951), Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի հայկական ընկերության նախագահ (1951-1953, 1955-1956), Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ (1954-1955)։
Եղել է ՀԽՍՀ 4-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Աստվածատրյանի անունը շնորհված է ՀԽՍՀ Աբովյանի շրջանային հիվանդանոցին։ ԽՄԿԿ անդամ 1937-ից։
Մահացել է 1960 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.