Բագրատ Իոանիսյան
From Wikipedia, the free encyclopedia
Բագրատ Կոստանտինի Իոանիսյան, Իոաննիսյանի նոյեմբերի 5, 1911(1911-11-05)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 10, 1985(1985-12-10)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), գիտնական, կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտոր (1964), Խորհրդային Միության սոցիալիստական աշխատանքի հերոս (1977[3])։
- 1936-1985-ին աշխատել է Լենինգրադի օպտիկամեխանիկական գործարանում,
- 1956 թվականից՝ գլխավոր կոնստրուկտոր և խոշոր աստղագիտական սարքերի ԿԲ պետ։
- 1945-1956 թվականներին աշխատել է նաև Լենինգրադի պետական օպտիկական ինստիտուտում,
- 1957-1965 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ գլխավոր՝ Պուլկովոյի աստղադիտարանում։
Բագրատ Իոանիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1911(1911-11-05)[1] Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1985(1985-12-10)[1] (74 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Ericsson factory, Saint Petersburg?, ԼՈՄՈ, Պետական օպտիկական ինստիտուտ և Պուլկովոյի աստղադիտարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1973) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Bagrat Konstantinovich Ioannisiani Վիքիպահեստում |
Աշխատանքները վերաբերում են խոշոր աստղադիտակների նախագծմանն ու կառուցմանը։ Նրա գլխավորությամբ են ստեղծվել Ալմա Աթայի, Աբասթումանի, Ղրիմի, ԽՍՀՄ ԳԱ հատուկ, Բյուրականի և այլ աստղադիտարանների աստղադիտակները, աշխարհում առաջին 6 մ տրամագծով աստղադիտակը, որում առաջին անգամ կիրառվել է կառավարման նոր տեսակի տեղակայանք[4]։
1949 թվականից գիտական և գործնական կապեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի հետ։
Պարգևատրվել է Լենինյան մրցանակով (1957)։