Բադենի պետական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Բադենի պետական թատրոն (գերմ.՝ Badisches Staatstheater Karlsruhe), թատրոն Կարլսրուեում։ Հիմնադրվել է 1808 թվականին։ Թատրոնն այժմյան տեսքը՝ 2 հանդիսասրահով, ձեռք է բերել 1975 թվականին՝ Հելմուտ Բետցների նախագծով։ Մեծ հանդիսասրահն ունի 1002 տեղ, փոքրը՝ 330։ Թատրոնի շենքի կենտրոնական մուտքի մոտ տեղադրված է քանդակագործ Յուրգեն Գյորցի աշխատանքներից մեկը։
Արագ փաստեր Բադենի պետական թատրոնBadisches Staatstheater Karlsruhe, Տեսակ ...
Բադենի պետական թատրոն Badisches Staatstheater Karlsruhe | |
---|---|
Թատրոնի շենքը | |
Տեսակ | բազմաճյուղ թատրոն և թատերական կազմակերպություն |
Տնօրեն | Պետեր Շպուլեր |
Երկիր | Գերմանիա[1][2] |
Գտնվելու վայրը | Կարլսրուե, Գերմանիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1808 թ |
Նախկին անվանումներ | Պալատական թատրոն (Großherzoglichen Hoftheater, 1810) |
Գեղարվեստական ղեկավար | Յան Լինդերս |
Գլխավոր բալետմեյստեր | Բիրգիտ Կայլ |
Կայք | staatstheater.karlsruhe.de |
Badisches Staatstheater Karlsruhe Վիքիպահեստում |
Փակել
Թատրոնում միաժամանակ բեմադրվում են մի քանի տեսակ ներկայացումներ՝ օպերային, բալետային ներկայացումներ, ինչպես նաև թատերական պիեսներ և մյուզիքլներ։ Թատրոնի կազմի մեջ են մտնում նաև Բադենի պետական նվագախումբը և Բադենի պետական օպերային երգչախումբը։