Բազել-Շտադ
From Wikipedia, the free encyclopedia
Բազել-Շտադ (գերմ.՝ Basel-Stadt, ֆր.՝ Bâle-Ville), ամենափոքր և ամենախտաբնակ կանտոնը Շվեյցարիայի հյուսիսային մասում։ Իր մեջ ներառում է Բազել քաղաքը և վերջինիս մերձակա Բետինգեն ու Ռիեն համայնքները։ Վարչական կենտրոնը Բազել քաղաքն է։ 2019 թվականի ապրիլի 30-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 200 261։ Նրանցից 56,106-ը օտարերկրացիներ էին[3]։ Բնակչության 25 %-ը կաթոլիկներ էին, 27 %-ը՝ բողոքականներ, 36 տոկոսը նշել են, որ ոչ մի կրոն չեն դավանում[4]։
Արագ փաստեր Բազել-Շտադ, Երկիր ...
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Հյուսիսարևմտյան Շվեյցարիա և Հյուսիսարևմտյան Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում և քաղաք-պետություն | ||||
Մտնում է | Շվեյցարիա[1] | ||||
Վարչկենտրոն | Բազել | ||||
Ամենաբարձր կետ | St. Chrischona? | ||||
ԲԾՄ | 260 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Basel-Stadt? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲200 973 մարդ (սեպտեմբերի 30, 2021)[2] | ||||
Տարածք | 36,95 կմ² | ||||
Հիմնադրված է | 1833 թ. | ||||
Սահմանակցում է | Բազել-Լանդ, Բադեն-Վյուրթեմբերգ, Վերին Հռենոս և Էլզաս | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-BS | ||||
Ավտոմոբիլային կոդ | BS | ||||
Անվանված է | Բազել | ||||
bs.ch(գերմ.)(ֆր.)(իտալ.)(անգլ.) | |||||
Փակել
Կանտոնը, որ զբաղեցնում է ընդամենը 37 քառակուսի կիլոմետր տարածք, երբեմն նմանեցվում է քաղաք-նահանգի[5]։ Սահմանակից է Ֆրանսիային և Գերմանիային, որոնց հետ տրանսպորտային ու տնտեսական սերտ կապեր է հաստատել։