Բազմություն
From Wikipedia, the free encyclopedia
Բազմություն, իրարից տարբեր օբյեկտների որոշակի հավաքածու, որն իր հերթին դիտարկվում է որպես օբյեկտ։ Բազմության մեջ օբյեկտների դասավորությունը նշանակություն չունի։ Բազմությունները կարող են նշվել ձևավոր փակագծերում՝ թվարկելով բազմության տարրերը։ Օրինակ՝ 2, 4, և 6 տարբեր օբյեկտներ են, երբ դրանք դիտարկվում են առանձին-առանձին, երբ դրանք դիտարկվում են որպես համախմբություն կամ հավաքածու, ապա այն երեք տարրերից բաղկացած պարզ բազմություն է {2, 4, 6}, որը կարող է ներկայացվել նաև {2, 6, 4}, {4, 2, 6}, {4, 6, 2}, {6, 2, 4} կամ {6, 4, 2}[1] տեսքով։ Բազմությունները կարող են նաև նշանակվել լատինատառ մեծատառերով՝ , , .[2][3]
Բազմությունները մաթեմատիկայի ամենաֆունդամենտալ հասկացություններից են[4]։ Զարգանալով 19-րդ դարի վերջում[5], բազմությունների տեսությունը այժմ մաթեմատիկայի անբաժան մասն է։ Մաթեմատիկական կրթության մեջ, տարրական թեմաները այնպիսիք, ինչպիսին Վեն դիագրամներն են, ուսուցանվում են դպրոցական տարիքում, մինչդեռ ավելի բարձրակարգ հասկացությունները ուսուցանվում են որպես համալսարանական աստիճանի մաս։