Բաթ Շևա (համույթ)
From Wikipedia, the free encyclopedia
«Բաթ Շևա» (եբրայերեն՝ בת-שבע՝ Վիրսավիա), իսրայելական պարային համույթ, որը հիմնադրվել է Թել Ավիվում, 1964 թվականին, բարոնուհի Վիրսավիա դե Ռոտշիլդի ջանքերի շնորհիվ։ Համույթի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ամերիկացի պարուսույց Մարթա Գրեմը։ 1975 թվականից համույթը ֆինանսավորվում է Իսրայելի մշակույթի նախարարության կողմից և անկախ է մասնավոր ներդրումներից։ Համաշխարհային ճանաչում ունեցող երկրի առաջատար թատրոններից մեկը Իսրայելում և արտասահմանում տարեկան ունենում է շուրջ 250 ելույթներ։ 1990 թվականից համույթի գեղարվեստական ղեկավարն է պարուսույց Օհադ Նախարին։
Արագ փաստեր Բաթ Շևա, Տեսակ ...
Բաթ Շևա | |
---|---|
Տեսակ | պարային թատերախումբ |
Երկիր | Իսրայել |
Գտնվելու վայրը | Թել Ավիվ |
Հիմնադրման ամսաթիվ | 1979 |
Կայք | batsheva.co.il/en/(անգլ.) և batsheva.co.il/site/(եբրայերեն) |
Batsheva Dance Company Վիքիպահեստում |
Փակել