From Wikipedia, the free encyclopedia
Բալախ (լատին․՝ Salicornia), մոմիկ, աղաբույս, թելուկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բալախ եվրոպական կամ խոտանման (Salicornia europaea, S. herbacea)։
Բալախ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Բաբախայիններ (Salicornioideae) |
Տրիբա | Salicornieae |
Ցեղ | Բալախ (Salicornia) L., 1753 |
Ցողունը մսալի է, հոդավոր, բարձրությունը՝ 10-50 սմ, հակադիր ճյուղավորվող, մուգ կանաչ, աշնանը՝ կարմրավուն։ Տերևներն աննկատելի են, հակադիր՝ կարճ տերևածոցերում պարփակված։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, անգույն։ Ծաղկում է օգոստոսին։ Սերմերը մանր են, կարթաձև, թավոտ։
Պարունակում է թրթնջկաթթվային աղեր, մագնեզիումի քրոմիտ և մագնեզիումի յոդիտ։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ։ Բալախ հողերի քլորիդային աղերի առկայությունն արտացոլող ցուցիչ է։
Սահմանափակ տարածված է Արմավիրի, Արարատի մարզերում։ Աճում է գերխոնավ, խիստ աղակալած հողերում, ցամաքուրդների մոտակայքում։ Երբեմն առաջացնում է ոչ խոշոր բուսուտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալախ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալախ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.