From Wikipedia, the free encyclopedia
Բալա Գրիգորի Մելիքյան (Մելիքով) (հոկտեմբերի 31, 1888, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 22, 1935), հայ թառահար։
Բալա Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1888 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 22, 1935 (46 տարեկան) |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | թառ[1] |
Հատուկ երաժշտական կրթություն չի ստացել, նրա երաժշտական ճաշակն ու ունակությունները ձևավորվել և զարգացել են Շուշվա ժողովրդա-երաժշտական միջավայրում, հոր՝ այդ ժամանակ արդեն նշանավոր թառահար Գրիգոր Մելիքովի (1859-1929 թվականներ) ազդեցությամբ։ Տասնինը տարեկան հասակում Մելիքյանը արդեն ճանաչված թառահար էր և իր գործունեությամբ կապված էր նաև Բաքվի, Թիֆլիսի ու Երևանի երաժշտական կենտրոններին։ Վիրտուոզ թառահար, մուղամների անզուգական կատարող Մելիքյանը իր կազմակերպած գործիքային անսամբլներով համերգներով հանդես է եկել (որպես մենակատար և նվագակցող) նաև Մոսկվայում ու Լենինգրադում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.