Բալդրի երազները
Սկանդինավյան առասպել / From Wikipedia, the free encyclopedia
Բալդրի երազները (իսլ.՝ Baldrs draumar), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը, որի գրեթե ամբողջական տեքստը պահպանվել է միայն Արնի Մագնուսունի «Codex Arnamagnaeanus 748» ձեռագրում և լրացվել Սնորրի Ստուրլասոնի «Փոքր Էդդա»-յից։ Այն, ըստ որոշ մեկնիչների, ստեղծվել է մինչև 11-րդ դարը։ Այս երգը հայտնի է նաև մեկ այլ անվանումով՝ «Vegtamskviða», թարգմանաբար՝ «Ասք ճանապարհորդի մասին»։ Ցավոք, առ այսօր սրա հիմնական ձեռագրերը դեռևս կորած են, և երգից մեզ հասել են միայն 14 բանաստեղծական տներ, որոնք կարելի է համարել «Վոլվայի գուշակությունը» երգի հետ սերտաճած մի ինքնատիպ հավելված։
Արագ փաստեր Բալդրի երազները, Տեսակ ...
Բալդրի երազները | |
---|---|
Տեսակ | չափածո շարադրանք |
Ժանր | առասպել |
Մասն է | սկանդինավյան Ավագ Էդդա էպոսի |
Բնօրինակ լեզու | հին իսլանդերեն |
Հրատարակման տարեթիվ | մինչև XI դար |
Baldrs draumar Վիքիպահեստում |
Փակել