Բալթիական խութ
From Wikipedia, the free encyclopedia
Բալթիական խութ (էստ․՝ Balti klint), հանդիսանում է էրոզիայի ենթարկված կրաքարե ժայռ։ Այս գոյացությունը ունի մոտավորապես 1100—1200 կմ երկարություն և սկսում է շվեդական Էլանդ կղզուց, անցնում Էստոնիաով ու ՌԴ–ի Լենինգրադի շրջանով և հասնում մինչև Լադոգա լիճ։ Առավել մեծ խութերը ընդգծված են էստոնական Իդի–Վիրմա կոմսությունում, որտեղ դրանց բարձրությունը հասնում է 56 մ[1]։ Բնական խոչընդոտ հանդիսացող խութը հաճախ օգտագործվել է նաև բնական ամրություն, որի վրա կառուցվել են Լադոգայի հին ամրոցը, Կապորյան, Կինգիսեպ, Իվանգորոդյան ամրոցները[2], հին Տալլինը[3]. Խութից բերված կրաքարով կառուցվել է նաև Օրեշեկի ամրոցը։