Բալի
From Wikipedia, the free encyclopedia
Բալի, կղզի Մալայան կղզեխմբում, փոքր Զոնդյան կղզիների խմբում, Ինդոնեզիայի համանուն նահանգի կազմում։ Հարավային ափը ողողում է Հնդկական օվկիանոսը, հյուսիսայինը՝ Խաղաղ օվկիանոսի Բալի ծովը։ Արևմուտքում Ճավա կղզուց առանձնացված է համանուն նեղուցով, արևելքում Լոմբոկ կղզուց առանձնացված է Լոմբոկի նեղուցով։ Նահանգը ներառում է Բալիի կղզին և մի քանի ավելի փոքր հարևան կղզիներ, մասնավորապես Նուսա Պենիդան, Նուսա Լեմբոնգան և Նուսա Քենինգան։ Այն գտնվում է Լեսեր Սանդա կղզիների ամենաարևմտյան մասում, Ճավայի արևմուտքի և Լոմբոկի արևելքի մեջտեղում։ Մայրաքաղաքը Դենպասարն է, գտնվում է կղզու հարավային մասում։ Բնակչությունը՝ 4 225 384 մարդ (2014)։
Կղզե նահանգ | |||||
---|---|---|---|---|---|
Բալի | |||||
Bali | |||||
| |||||
Երկիր | Ինդոնեզիա | ||||
Մակերես | 5,780.06 կմ2 կմ² | ||||
ԲԾՄ | 3031 մետր | ||||
Խոսվող լեզուներ | ինդոնեզերեն (պաշտոնական), բալիերեն, անգլերեն | ||||
Բնակչություն | 4 225 384 մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | բալիիցիներ (90%), յավայցիներ (7%), բալիագացիներ (1%), մադուրեսցիներ (1%) | ||||
Կրոնական կազմ | հինդու (83.5%), մուսուլման (13.4%), քրիստոնյա (2.5%), բուդիստ (0.5%) | ||||
Ժամային գոտի | WITA? | ||||
Պաշտոնական կայք | baliprov.go.id | ||||
| |||||
Ըստ 2010-ի մարդահամարի Բալիի բնակչության 83,5%-ը դավանում է Բալիյան Հինդուիզմ[1], 13,4%-ը՝իսլամ, 2,5%-ը՝ քրիստոնեություն, իսկ 0,5%-ը՝ բուդդիզմ։
Բալին հայտնի զբոսաշրջային ուղղություն է և հայտնի է իր բարձր զարգացած արվեստներով, որը ներառում է ազգային պար, քանդակ, նկարչություն, կաշեգործություն, մետաղամշակում և երաժշտություն։ Բալիում ամեն տարի կազմակերպվում է Ինդոնեզիայի ֆիլմի միջազգային փառատոնը։ Սկսած 20-րդ դարի վերջերից նահանգը վերելք է ապրել զբոսաշրջությամբ։