Բալկարցիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բալկարցիներ (կարաչ.-բալկ.՝ аланла[1], таулула[2])՝ թյուրքալեզու ժողովուրդ, ովքեր բնակվում են Հյուսիսային Կովկասում, հատկապես Բալկարիայում Բակսան, Չեգեմ, Հադզնիդոն և Չերեկ գետերի ափին։ Պատկանում են Եվրոպոիդ ռասայի կովկասյան ենթառասային։ Բալկարցիները համարվում են ալանների հետնորդները։ Խոսում են Թյուրքական լեզվախմբի Կարաչայ-բալկարերեն և ռուսերեն լեզուներով, սուննի իսլամի հետնորդներ են։ Էթնիկ առումով ցեղակից են Կարաչայների հետ։ Բալկար ազգությունը ձևավորվել է կովկասյան թյուրքերի և ալանների միաձուլումից։ Նրանք համարվում են Եվրոպայի բարձրալեռնային բնակիչներից մեկը։ Բալկարցիների իսլամացումը սկսվել է 17-րդ դարից սկսած։
Արագ փաստեր Բալկարցիներ, Ընդհանուր քանակ ...
Բալկարցիներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||
մինչև 150000 |
|||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||
Կարաչայ-բալկարերեն, ռուսերեն | |||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||
Սուննի իսլամ |
Փակել