Բախչիսարայի պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Բախչիսարայի պալատ կամ Հանսարայ (Ղրիմի թաթարերեն՝ Hansaray; թուրքերեն՝ Han Sarayı, ուկրաիներեն՝ Ханський палац в Бахчисараї), խանի պալատ Ղրիմի Բախչիսարայ քաղաքում։ Այն կառուցվել է 16-րդ դարում և դարձել Ղրիմի խաների իրավահաջորդության տունը։ Պարսպապատ տարածքը պարունակում է մզկիթ, հարեմ, գերեզմանոց, բնակելի տարածքներ և այգիներ։ Պալատի ինտերիերից տպավորություն է, թե այդտեղ ապրում են և արտացոլում է 16-րդ դարի ավանդական Ղրիմի թաթարական ոճը։ Այն Եվրոպայում հայտնաբերված ամենահայտնի իսլամական պալատներից մեկն է ի թիվս Ստամբուլի սուլթանական և Իսպանիայի Ալհամբրայի պալատների։
Բախչիսարայի պալատ | |
---|---|
Երկիր` | Ուկրաինա |
Ճարտարապետական ոճ` | օսմանյան ճարտարապետական ոճ |
Հիմնող` | Sahib I Giray? |
2022 թվականի դեկտեմբերին ռուսական ուժերը ապամոնտաժել են պալատի տանիքը և գունավոր վիտրաժների անսամբլը[1]։ Այս քայլը ուկրաինական կողմը որակել է որպես մշակութային ժառանգության դեմ շարունակվող հարձակման մաս[2]։