Բահայի այգիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բահայի այգիները[1] անվանվում են նաև Բահայի տեռասաներ, Հայֆայի կախովի այգիներ, կամ Իսրայելի Հայֆա նահանգի Կարմել լեռան վրա գտնվող Բաբի տաճարի շուրջը խփված այգիներ։ Այգիները համարվում են Իսրայելում ամենաշատ այցելվող տուրիստական վայրերից մեկը։ Ճարտարապետը Ֆարիբորզ Սահբան է՝ Իրանից, դիզայներական ինժեներները՝ Կարբան ընդ Կո -ն Հայֆայից։ Արևմտյան Գալիլեայի Բահայի Համաշխարհային կենտրոնի[2] շենքերի հետ միասին նրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների[3][4] ցուցակում։ Տարեկան այգիներ այցելող զբոսաշրջիկների թիվը հասնում է մոտ մեկ միլիոնի, իսկ ուխտավորների[5] մինչև 10000-ի։ Հայֆայի քաղաքապետ Ամրամ Միցնան այգիներն անվանել է աշխարհի ութերորդ հրաշալիքը։ <<Մեր բախտը բերել է, շատ քաղաքներ չեն, որ ունեն նման աներևակայելի գեղեցիկ այգիներ և անվճար>>: