Բահրեյնի մարգարտի ճանապարհ
From Wikipedia, the free encyclopedia
Բահրեյնի մարգարտի ճանապարհ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ Բահրեյնում, որը պայմանականորեն 3,5 կմ երկարություն ունեցող «երթուղի» է՝ կապված երկրում մարգարտի արդյունաբերության հետ, որը եղել է տեղական տնտեսության հիմքը մ.թ.ա. 2000 թվականից սկսած մինչև մեր թվարկությամբ 1930-ականների սկիզբը, եբբ այն գրեթե դադարել է գոյություն ունենալ Ճապոնիայում մարգարիտի մշակում սկսելու պատճառով[1]։
Բահրեյնի մարգարտի ճանապարհ | |
Bahrain Pearling Trail* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Բահրեյն |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2012 (36 նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Չնայած այդ վայրը Բահրեյնի մշակույթի նախարարության կողմից կոչվել է «Մարգարտե արահետ, կղզու տնտեսության վկայություն», միջազգային լրատվամիջոցներն այն մշտապես անվանել են «Բահրեյնի մարգարտե արահետ»[2][3]։
Բահրեյնի մարգարտե ճանապարհն ընդգրկում է տասնյոթ շինություն Մուհարաքում, մոտակա ծովում գտնվող ոստրեների երեք գաղութներ, ափերի մի մասը և Մուհարաքի հարավում գտնվող Բու Մահիր ամրոցի՝ ափին հարակից մի մասը։ Օբյեկտն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում գրանցվել է 2012 թվականի հունիսի 30-ին և դարձել Բահրեյնում Համաշխարհային ժառանգության երկրորդ օբյեկտը[4][5][6]։
Ժամանակակից Բահրեյնում արգելվում է արհեստականորեն աճեցված մարգարիտների առևտուրը։ Այս երկրում դեռևս կան փոքր թվով արհեստավարժ մարգարիտ հանող ջրասուզակներ[7]։
Մուհարաքի վերածնունդը դարձել է ճարտարապետության համար շնրհվող Աղա Խանի մրցանակի վեց դափնեկիրներից մեկը 2019 թվականին[8][9][10]։ Այն ճանաչվել է մարգարիտների արդյունաբերության բնագավառում Արաբական թերակղզում դարեր շարունակ իր ունեցած դերի համար, որի գագաթնակետը եղել է 19-րդ դարում[11]։