Բամբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Բամբերգ (գերմ.՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch), քաղաք Գերմանիայի Բավարիա մարզում, մարզային խորհրդի նստավայր։ Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք։ Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ։ Քաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բամբերգ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բամբերգ | |||||
բավ․՝ Bamberg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Q2595004?, Gartenstadt (Bamberg)? և Gaustadt? | ||||
Մակերես | 54,62 կմ² | ||||
ԲԾՄ | 262±1 մետր | ||||
Բնակչություն | ▲79 935 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0951 | ||||
Փոստային դասիչ | 96001 և 96052 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BA | ||||
Պաշտոնական կայք | stadt.bamberg.de(գերմ.) | ||||
| |||||
Փակել
Արագ փաստեր *, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Բամբերգ քաղաք | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Բամբերգի կենտրոնը | |
Երկիր | Գերմանիա |
Տիպ | ճարտարապետական |
Չափանիշներ | (ii)(iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1993 (անհայտ նստաշրջան) |
Համար | 624 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել
Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրանից բացի՝ Բամբերգը հայտնի է իր գարեջրային բազմազան ավանդույթներով։