Բայազիդ I
From Wikipedia, the free encyclopedia
Բայազիդ I (օսմ. بايزيد اول — Bâyezid-i evvel, թուրքերեն՝ Birinci Bayezid, Yıldırım Bayezid, մոտ մարտի 8, 1354(1354-03-08), Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 8, 1403, Ակշեհիր, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1389 - 1402 թվականներին։
Բայազիդ I | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մարտի 8, 1354(1354-03-08) |
Ծննդավայր | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է՝ | մարտի 8, 1403 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Ակշեհիր, Օսմանյան կայսրություն |
Բուրսա | |
Ամուսին | Օլիվերա Լազարևիչ, Դևլեթ Շահ Հաթուն, Դևլեթ Հաթուն և Մարիա Ֆեդերիկ դ'Արագոնա |
Տոհմ | Օսմանյան |
կառավարիչ և բանաստեղծ | |
Հայր | Մուրադ I |
Մայր | Գյուլչիչեկ Հաթուն |
Երեխաներ | Սուլեյման Չելեբի, Իսա Չելեբի, Մուհամմեդ I, Մուստաֆա Չելեբի, Մուսա Չելեբի, Ertogrul? և Hundi Fatma Hatun? |
Հավատք | իսլամ |
Ստորագրություն |
Շարունակելով իր նախորդների նվաճողական քաղաքականությունը՝ Թուրքիայից կախման մեջ է դրել Սերբիան (1389 թվականից), զավթել Բուլղարիան (1393-1396), Մակեդոնիան և Թեսալիան, ասպատակել Մորեան (1394), Հունգարիան (1395), իրեն ենթարկել Անատոլիայի սելջուկյան ամիրայությունները։ 1396 թվականին Նիկոպոլսի մոտ հաղթելով խաչակիրներին՝ զավթել է Բոսնիան, Վալախիային ստիպել հարկ վճարել և ամրացել է Բալկանյան թերակղզում։ Բայազիդ I-ի օրոք շարունակվեցին թուրքական նվաճումները Բալկանյան թերակղզում, որի շնորհիվ կայսրության տարածքը մեծացավ ավելի քան 2 անգամ[3]։ Իր կառավարման 13 տարիների ընթացքում Բայազիդ I-ը միայն մեկ պարտություն է կրել, որն իր համար ճակատագրական դարձավ[4]։ Անհաջող փորձեր է կատարել գրավելու Կոստանդնուպոլիսը[5]։