Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղի
From Wikipedia, the free encyclopedia
Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղի (ԲԱՄ, ռուս.՝ Байка́ло-Аму́рская магистра́ль), անդրսիբիրյան երկրորդ երկաթուղային մայրուղի (երկարությունը՝ 3150 կմ)։
Աշխարհի ամենամեծ երկաթուղային մայրուղիներից մեկը[1]։ Հիմնական ճանապարհը՝ Տայշետ-Խորհրդային Գավան, 4287 կմ, կառուցվել է մեծ ընդմիջումներով՝ 1938-ից մինչև 1984 թվականը։ Երկաթուղու կենտրոնական մասի կառուցումը, որն անցնել է բարդ երկրաբանական և եղանակային պայմաններում, տևել է ավելի քան 12 տարի, իսկ դրանցից ամենադժվար մասերից մեկը վերջնական շահագործման է հանձնվել միայն 2003 թվականին։
Բեռնափոխադրման ծավալը 2014 թ. դրությամբ կազմել է մոտ 12 միլիոն տոննա։