Բանանով տորթ, տորթ, որի բաղադրության հիմնական բաղադրիչը բանանն է։ Կարելի է պատրաստել մաֆինի, կեքսի կամ շերտավոր խմորով տորթի տեսքով։ Բանանով տորթ պատրաստվում է չինական, ինդոնեզական և վիետնամական խոհանոցներում[1][2]։

Արագ փաստեր Բանանով տորթ, Տեսակ ...
Բանանով տորթ
Thumb
Տեսակթխվածք
Ենթատեսակտորթ և banana dish?
 Banana cakes Վիքիպահեստում
Փակել

Պատրաստում

Բանանով տորթի պատրաստման առաջին և կարևոր բաղադրիչը բանանն է։ Անհրաժեշտ է նաև ալյուր, շաքարավազ, հավկիթ, կարագ կամ մարգարին և սոդա[3]։ Բանանը պետք է տրորելով փափկեցնել և դարձնել խյուս՝ խոհանոցային կոմբայնով կամ հարիչով, ապա այն խառնել խմորին։ Տորթը կարելի է զարդարել կտրտած բանանով։ Որպեսզի զարդարանքի համար նախատեսված մանրացված բանանները չսևանան, պետք է դրանք ջրով շիթել[4][5]։

Բանանով սերուցք պատրաստելու համար անհրաժեշտ են հասուն և փափուկ պտուղներ։ Տորթը կարելի է նաև թխել տապակած բանանով։ Կրեմը պատրաստվում է ժելատինով։ Ժելատինի վրա սառը ջուր է լցվում և թողնում մինչև ուռչելը և տաքացվում է թույլ կրակի վրա կամ ջրային բաղնիքի մեջ։

Բանանով տորթի վրա կարելի է նաև շոկոլադ ավելացնել։ Կարելի է նաև քերած ընկույզ ավելացնել։ Խմորի շերտերի արանքում կարելի է կաթնաշոռ քսել[6]։

Գլազուրն առանձին է պատրաստվում։ Կարելի է շատ քիչ ալկոհոլային խմիչք ավելացնել։

Տորթը հավաքվում է հարթ ափսեի մեջ՝ հետևյալ հաջորդականությամբ. առաջին շերտը դրվում է, ապա քսվում է կաթնաշոռ կրեմը, երկրորդ շերտը վրայից։ Այնուհետև բանանի խյուսի շերտը լցվում է վրան, վերջին շերտը դրվում է խյուսի վրա։ Պատրաստի շերտերի վրա քսվում է կրեմ կամ գլազուր։ Դրանից հետո տորթը դրվում է սառնարանի մեջ, որպեսզի կրեմը սառչի։

Բանանով տորթը օգտագործում են նաև բուսակերները[6]։

Տորթի տեսակներ

Չինական խոհանոց

Չինական խոհանոցում բանանով տորթը մատուցվում է թեյի հետ, բայց ոչ որպես դեսերտ։

Բանտյուոյ

Բայտյուոյը վիետնամական բանանով տորթ կամ պուդինգ է։ Տորթը եփվում է շոգեկաթսայի մեջ, իսկ պուդինգը թխվում է։

Կուե-նագասարի

Կուե-նագասարին ինդոնեզական բանանով տորթ է, թխվում է գոլորշու վրա։ Պատրաստվում է բանանով, բրնձի այլուրով, կոկոսի յուղով և շաքարավազով[7][8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.