Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ
From Wikipedia, the free encyclopedia
Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցները ՅՈՒՆԵՍԿՕն հռչակել է 2001 թվականից` նպատակ ունենալով ուշադրություն դարձնել ոչ նյութական մշակութային ժառանգությանը, խթանելով այդ ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու ջանքերը[1]։ Մի քանի տարին մեկ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը մի քանի առաջադրվող թեկնածուներին շնորհում է «գլուխգործոցների» կարգավիճակ։
Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկը կազմելու կարգը նման է համաշխարհային ժառանգության ցուցակ կազմելուն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված գլուխգործոցների ցուցակի համար տե՛ս Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը։