Բանների տեղադրում
From Wikipedia, the free encyclopedia
Բանների տեղադրում, բողոքի ակցիայի ձև, որի ժամանակ ակցիայի մասնակիցները հասարակական վայրերում կախում կամ տեղադրում են բաններներ։ Նպատակն իրենց ուղերձի տարածումն է և կոնկրետ հարցի կամ խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը։ Այս եղանակով բողոքի ակցիան կարող է ուղղված լինել ինչ-որ կորպորացիայի, օրենսդրական, քաղաքական գործընթացների կամ որևէ այլ տեսակի գործունեության դեմ։ Ակտիվիստները բանները կարող են կախել իրենց արշավի թիրախ հանդիսացող կառույցի վրա կամ էլ կարող են ուղղակի կախել որևէ վայրում՝ իրենց արշավի մեկնարկի մասին հայտարարելու նպատակով։
Հանրային վայրում բանների տեղադրումը կարող է որակվել որպես հանցավոր վանդալություն և անօրինական ներթափանցում մասնավոր տարածք։ Այդուհանդերձ, տվյալ արարքը կհամարվի անօրինական, թե ոչ, կախված է բանների տեղադրման կոնկրետ վայրից և այն երկրի օրենսդրությունից, որտեղ իրականացվում է բողոքի այդ գործողությունը։
Կան բողոքի ակցիաների կամ ցույցերի ժամանակ կիրառվող բաններների պատրաստման ու տեղադրելու մի քանի ձևեր։ Դրանք սովորաբար պարունակում են կարգախոսներ կամ ակցիայի հետ կապ ունեցող պատկերներ՝ ձեռաներկ, սովորական կամ տրաֆարետային տպագրությամբ։ Բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցները բանները սովորաբար կախում են նախապես ընտրված վայրում՝ այն ամրացնելով պարաններով ու ծանր առարկաներով, որոնք իրենց ծանրության հաշվին պահում են բանները։