Բանջարեղեն
From Wikipedia, the free encyclopedia
Բանջարեղեն են կոչվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղները, ընձյուղներն օգտագործվում է սննդում։ Տարբերում են բանջարեղենի հետևյալ հիմնական խմբերը.
- Արմատապտղավորներ՝ գոնգեղ, գազար, ամսաբողկ, բողկ, ճակնդեղ, արմատային մաղադանոս, ստեպղին, շաղգամ, արմատային նեխուր և այլն։
- Տերևաբանջարներ՝ սննդի մեջ օգտագործում են տերևները և հաստացած տերևակոթունները՝ կաղամբ, հազար, սպանախ, սամիթ, տերևային ու տերևակոթունային նեխուր, տերևային մաղադանոս, թրթնջուկ, խավրծիլ և այլն։
- Պտղաբանջարներ՝ սննդի մեջ պիտանի են մատղաշ սերմնարանները և հասուն պտուղները՝ լոլիկ (պոմիդոր), սմբուկ (բադրիջան), տաքդեղ, ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, ոլոռ, լոբի, բակլա, շաքարային եգիպտացորեն, բամիա, սեխադդում և այլն։
Սոխուկավորներ՝ սննդի մեջ օգտագործում են սոխուկներն ու տերևները՝ սոխ (գլուխ, սեզատերև, պրաս և այլն), սխտոր։ Առանձին խումբ են կազմում կարտոֆիլը և համեմունքային բանջարեղենը՝ անիսոնը, գինձը, կոտեմը, ուրցը, դաղձը, թարխունը, խնկածաղիկը, գաղտրիկը և այլն։