![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/Banff_Avenue_-_Cascade_Mountain01.jpg/640px-Banff_Avenue_-_Cascade_Mountain01.jpg&w=640&q=50)
Բանֆ, Ալբերտա
From Wikipedia, the free encyclopedia
Բանֆ (անգլ.՝ Banff), քաղաք Կանադայի Ալբերտա նահանգի Բանֆ ազգային պարկում։ Գտնվում է Ալբերտայի ժայռոտ լեռների շրջանում՝ ձգվելով Անդրկանադյան մայրուղով, Կալգարիի արևմուտքից մոտ 126 կմ (78 մղոն) և Լուիզ լճից արևելք 58 կմ (36 մղոն) հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1400-ից մինչև 1630 մետր բարձրության վրա[2]։ Այն Ալբերտայի երկրորդ ամենաբարձր համայնքն է ՝ Լուիզ լիճ բնակավայրից հետո։
Բնակավայր | ||
---|---|---|
Բանֆ, Ալբերտա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1885 թ. | |
Մակերես | 4,77 կմ² | |
ԲԾՄ | 1400±1 մետր | |
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և անգլերեն | |
Բնակչություն | ▲8305 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC-7 | |
Հեռախոսային կոդ | 1403 | |
Պաշտոնական կայք | banff.ca(անգլ.) | |
| ||
Բանֆն առաջին ինքնավար քաղաքն է, որը ներառվել էր Կանադայի ազգային պարկում։ Այն Կալգարի տարածաշրջանային ընկերության անդամ քաղաք է։
Բանֆն առողջարանային քաղաք է և Կանադայի զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։ Այն հայտնի է իր լեռնային միջավայրով և տաք աղբյուրներով։ Քաղաքը հանդիսանում է բացօդյա սպորտի վայր և հարմար է արշավների, լեռնային հեծանվավազքի, լեռնագնացության և դահուկային սպորտաձևերի համար։
Սանշայն Վիլիջը (Sunshine Village), Սքի Նորքվեյը (Ski Norquay) և Լեյք Լուիզ Սքի Ռեզորթը (Lake Louise Ski Resort) հանդիսանում են ազգային պարկի տարածքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրերը։