Բառապաշար
լեզվի ունեցած բոլոր բառերի ամբողջությունը / From Wikipedia, the free encyclopedia
Բառապաշար (հին հունարեն՝ τὸ λεξικός — «բառին վերաբերող», ἡ λέξις — «բառ», «արտահայտություն»), լեզվի մեջ մտնող բոլոր բառերի ամբողջությունը, կոչվում է նաև բառային կազմ։ Բառապաշար է կոչվում նաև այն բառերի ամբողջությունը, որ գիտի մարդը կամ մարդկանց խումբը։
Լեզվի բառապաշարի մեջ մտնում են ինչպես համագործածական (ընդհանուր գործածածական) բառերն ու դարձվածքները, այլ նաև լայն գործածություն չունեցող տերմինները, այլ կերպ ասած՝ լեզվի բառապաշարն ընդգրկում է ինչպես գործուն (ակտիվ) և ոչ գործուն (պասիվ) բառախմբերը, այնպես էլ տերմինաբանությունը։ Բառապաշարի առավել գործուն, կենսունակ շերտը կոչվում է բառային հիմնական ֆոնդ (հիմնական բառաֆոնդ)։