Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի ազգային ասոցիացիան հիմնադրվել է 1946 թվականին՝ որպես Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիա (ԱԲԱ)[1]։ Լիգան այժմյան անվանումը ընդունել է 1948-49 թվականների մրցաշրջանի սկզբին, երբ միավորվել է Բասկետբոլի ազգային լիգայի (ԲԱԼ) հետ[2]։ Այժմ լիգայում խաղում է 30 ակումբ, որոնցից 29-ը գտնվում են ԱՄՆ-ում և 1-ը Կանադայում։ Դրանցից յուրաքանչյուր պարբերական առաջնության ընթացքում անցկացնում է 82 խաղ։ Պարբերական մրցաշրջանի ավարտից հետո յուրաքանչյուր դիվիզիոնի 8 լավագույն ակումբ դուրս է գալիս փլեյ-օֆ։ Կոնֆերենցիաների հաղթողները դուրս են գալիս NBA եզրափակիչ, որպեսզի որոշեն չեմպիոնին։
Արևելյան կոնֆերենցիայի հաղթողները NBA չեմպիոն են դարձել 38 անգամ, իսկ Արևմտյան կոնֆերենցիայի հողթոնղերը՝ 31 անգամ։ Այժմ գոյություն չունեցող կենտրոնական դիվիզիոնի հաղթողը 1 անգամ դարձել է NBA չեմպիոն։ Եվս 9 դեպքում այդպիսի ակումբները պարտվել են NBA եզրափակչում։ 6 ակումբ, որոնք դառնում էին պարբերական առաջնության առաջնորդ և այդ նույն մրցաշրջանին հաղթում էին NBA առաջնությունը, ընդգրկվում էին NBA-ի պատմության 10 լավագույն ակումբների ցանկի կազմում[3]։