Բասկետբոլի փառքի սրահ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բասկետբոլի փառքի սրահ.

Բասկետբոլի փառքի սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ (անգլ.՝ Naismith Memorial Basketball Hall of Fame), բասկետբոլի հայրենիք Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գտնվող համալիր։ Իր անվանումը ստացել է ի պատիվ բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի։

Սրահը ստեղծված է եղել 1959 թվականին, հանրության համար բացվել է 1968 թվականի փետրվարի 17-ին։ Փառքի սրահի անդամ կարող են հռչակվել բասկետբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մարզիկներ, մարզիչներ, ֆունկցիոներներ և այլ անձինք։ Ի տարբերություն ամերիկյան այլ Փառքի սրահների, օրինակ ամերիկյան ֆուտբոլի և բեյսբոլի սրահների, բասկետբոլային սրահի անդամ կարող են դառնալ ոչ միայն ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստները, այլ նաև սիրահարները և այլերկրացիները։ Փառքի սրահում կարող են կանայք ներկայացված լինել նաև (օրինակ, կանանց բասկետբոլի ստեղծող Սենդա Բերենսոնը)։ 1992 թվականի մայիսի 11-ին Փառքի սրահի անդամ է հռչակվել նաև խորհրդային պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Սերգեյ Բելովը։ Բացի առանձին անձանցից՝ Փառքի սրահ են ընդունված նաև վեց թիմ[1]։ 1985 թվականին Փառքի սրահը տեղափոխվել է Կոնեկտիկուտ գետի արևելյան ափ, իսկ 2002 թվականի սեպտեմբերի 28-ին Փառքի սրահը տեղափոխվել է իր պատմության մեջ երրորդ շենքը։ 7400 մ² տարածքով համալիրը արժեցել է 45 ԱՄՆ դոլար։

Փառքի սրահի նոր անդամների ծիսակատարությունը ամենամյա բնույթ ունի, չնայած այն փաստին, որ 1968 և 2007 թվականներին սրահ ոչ ոք չի ընդունվել[2]։ 2011 թվականի դրությամբ փառքի սրահում կա 305 մարդ (այդ թվում նաև Ջոն Վուդենը, Լեննի Ուիլքենսը, Բիլ Շերմանը ընդունվել են երկու անգամ. որպես խաղացողներ և մարզիչներ) և 8 թիմ։

Ծանոթագրություններ

  1. «Naismith Memorial Basketball Hall of Fame announces seven members of the class of 2007»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-24-ին։ Վերցված է 2012-01-24 
  2. «Year By Year Enshrinees into the Naismith Memorial Basketball Hall of Fame»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-16-ին։ Վերցված է 2012-01-24 

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բասկետբոլի փառքի սրահ
Listen to this article