Բարաք Օբամա
ԱՄՆ 44-րդ նախագահ / From Wikipedia, the free encyclopedia
Բարաք Հուսեյն Օբամա II (անգլ.՝ Barack Hussein Obama, օգոստոսի 4, 1961(1961-08-04)[6][7][8][…], Հոնոլուլու, ԱՄՆ[6]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ (2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը)[28]։ Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, որն առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։
Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը, որ նախագահել է «Harvard Law Review»-ին։ Օբաման ընտրվել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-2004 թթ։ Եվ միաժամանակ, 1992-2004 թթ Օբաման դասավանդել է սահմանադրական իրավունք Չիկագոյի համալսարանում։ 2000 թ.-ին ձախողվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը։ Այս դեպքից հետո, 2003 թվականի հունվարին Օբաման դրեց իր թեկնածությունը ԱՄՆ սենատի անդամ ընտրվելու համար և 2004 թ. նոյեմբերին ընտրվեց սենատում՝ շահելով քվեների 70 %։ Օբաման 2005 թվականի հունվարից 2008 թվականի նոյեմբերը Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից, որից հրաժարվել է նախագահ (2009 թ. հունվարի 20) ընտրվելու կապակցությամբ։
Օբաման (2009 թվականի հոկտեմբերի 9-ին) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։