Բարբրա Ստրեյզանդ
From Wikipedia, the free encyclopedia
Բարբրա Ստրեյզանդ (անգլ.՝ Barbra Joan Streisand, արտասանվում է ['straɪsænd], այսինքն՝ Սթրայեսենդ, ապրիլի 24, 1942(1942-04-24)[1][1][2][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի, ինչպես նաև մեծ հաջողությունների է հասել որպես պրոդյուսեր, ռեժիսոր և քաղաքական ակտիվիստ։ «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերում, ինչպես նաև «Էմմի», «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է։
Բարբրա Ստրեյզանդ | |
---|---|
Բարբրա Ստրեյզանդը 2013 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Barbra Streisand |
Ի ծնե անուն | անգլ.՝ Barbara Joan Streisand |
Ծնվել է | ապրիլի 24, 1942(1942-04-24)[1][1][2][…] (81 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ավանդական փոփ երաժշտություն, ջազ և դիսկո |
Մասնագիտություն | երգչուհի, կինոռեժիսոր, դերասանուհի, կինոպրոդյուսեր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1960 - ներկա |
Լեյբլ | Columbia Records, Դեկա Ռեկորդս և London Records |
Կրթություն | Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Վաղ կրթության կենտրոն և HB Studio |
Ամուսին | Ջեյմս Բրոլին |
Պարգևներ | |
Կայք | Պաշտոնական կայք |
Ստորագրություն | |
Barbra Streisand Վիքիպահեստում |
Սթրեյզանդը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից մեկը։ Նա եզակի կատարողներից է, ով իր Billboard 200 ալբոմով գլխավորում էր 1960-ական, 1972-ական, 1980-ական, 1990-ական, 2000-ական և 2010-ական թվականներին։ Ամբողջ աշխարհում վաճառվել է երգչուհու ավելի քան 145 միլիոն ձայներիզ։