Բարբադոսի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Բարբադոսում առաջին վերաբնակիչները հնդիկ քոչվորներն էին։ Կղզին հաղթահարել է վերաբնակեցման երեք ալիք, որն այնուհետ շարժվել է դեպի Հյուսիսային Ամերիկա։ Առաջին ալիքը ներառում էր Սալադոիդ-Բարանկոիդ խմբի ներկայացուցիչներին՝ Վենեսուելայի բնիկ բնակիչները, որոնք մոտ 350 թվականին Օրինոկո հովտից նավարկել են կղզի։ Զբաղվում էին երկրագործությամբ, ձկնորսությամբ և կերամիկական արտադրանքի արտադրությամբ։ Ավելի ուշ՝ մոտ 800 թվականին, Արավակ ցեղի հնդկացիները, նույնպես Հարավային Ամերիկայից, նավարկել են դեպի կղզի[1]։ Կղզու Արավակի բնակավայրերը ներառում են Ստրուդ Փոյնթը, Չենդլեր Բեյը, Սուրբ Լուկաս Գուլին և Մեփի քարանձավը։ Համաձայն այլ հարևան կղզիների ցեղի ժառանգների արձանագրությունների՝ կղզին սկզբում կոչվել է Իչիրիգոգանայմ (Ichirouganaim)։ XIII դարում կղզին բնակեցրել են Կարիբ ցեղի հնդկացիները՝ այնտեղից տեղահանելով նախորդ երկու ցեղերին։ Հաջորդ մի քանի դարերի ընթացքում Կարիբները, ինչպես նրանցից առաջ Արավակ և Սալադոիդ-Բարանկոիդ ցեղերը, կղզում ապրում էին մեկուսացված վիճակում։